Լրահոս
Քաղաքական
18:42
19.07.22
116

Իրանի միջուկային ծրագրի հետ կապված խնդիրները հարկավոր է լուծել դիվանագիտության միջոցով. Փրայս

Img default alt hy

Միացյալ Նահանգները կարծում է, որ իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրները հարկավոր է լուծել դիվանագիտության միջոցով՝ հայտարարել են պետքարտուղարությունից:

«ԱՄՆ նախագահը վստահեցնում է՝ Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա: Միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի իրագործումն ամենակենսունակ տարբերակն է: Մենք կշարունակենք շարժվել այդ ճանապարհով, քանի դեռ դա բխում է մեր շահերից»,- ընդգծել է պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն էլ Ջոզեպ Բորելի հետ հեռախոսազրույցում նշել է, որ Թեհրանը ցանկանում է կայուն և տևական համաձայնության հասնել։ Նա կոչ է արել Վաշինգտոնին՝ հրաժարվել անցյալի սխալներից և ոչ կառուցողական դիրքորոշումից, ինչպես նաև հրաժարվել պատժամիջոցներ կիրառելու գաղափարից։