Լրահոս
Միջազգային
13:48
18.04.23
74

Իրանի բանակի օրը Թեհրանն ուժ է ցուցադրում «օտար ուժերին» և խաղաղության ուղերձ հղում՝ տարածաշրջանին

Իրանում այսօր նշում են բանակի օրը: Այդ առիթով նախագահ Ռայիսին ուղերձ է հղել տարածաշրջանի երկրներին: «Յուրաքանչյուր ձեռք, որը ցանկանում է պահպանել տարածաշրջանի անվտանգությունը, ամուր կսեղմվի»,- ռազմական շքերթի ժամանակ ասել է Էբրահիմ Ռաիսին, որը նաև արտատարածաշրջանային ուժերին է ուղերձ հղել, հատկապես Միացյալ Նահանգների հովանավորությունը վայելողներին՝ կոչ անելով հնարավորինս շուտ հեռանալ տարածաշրջանից: