Լրահոս
Միջազգային
12:18
28.02.22
211

Իրանի արտգործնախարարությունը ողջունում է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները

Img default alt hy

Թեհրանը ողջունում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները և հույս ունի, որ երկխոսությունը կօգնի լուծել տարածաշրջանում ստեղծված ճգնաժամը։

Այս մասին երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն։

«Սա լավ նորություն է, Իրանի և Ռուսաստանի միջև բանակցություններն այն են, ինչին մենք կոչ ենք անում առաջին իսկ օրվանից:

Քաղաքական երկխոսությունը տարածաշրջանում տասնամյակներ շարունակ գոյություն ունեցող խնդիրների կայուն լուծում գտնելու միջոց է», - ասել է նա։