Լրահոս
Հայաստան
17:00
02.03.22
158

Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարը կայցելի Երևան

Img default alt hy

Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Ռեզա Ֆաթեմի Ամինը մարտի 3-ին կայցելի Երևան՝ քննարկելու երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների ընդլայնման հարցը:  

Այս մասին տեղեկացնում է «Mehrnews»-ը:  

Այս կապակցությամբ, իրանական գործարար պատվիրակությունը մեկնել է Հայաստան՝ մասնակցելու առևտրի և ներդրումային հնարավորությունների ներդրմանն ուղղված հանդիպմանը:  Պատվիրակության կազմում ընդգրկված են սննդի, կահույքի, արդյունաբերական սարքավորումների արտադրության, առողջապահության ոլորտի ընկերությունները: