Լրահոս
Միջազգային
19:37
08.06.23
90

Իրանի անխոցելի հրթիռը կարող է հասնել Թել Ավիվի կենտրոն. Իսրայելը պահանջում է սանձել Թեհրանին

Իրանը ռազմարդյունաբերական իր նոր հսկայով է փորձում զսպել Իսրայելի ռազմական ախորժակը, դիվանագիտական տեքստով՝ ապահովել տարածաշրջանի խաղաղությունը: 

Ձայնի արագությունը 5 անգամ գերազանցող  իրանական «Ֆաթթահ» հրթիռի անխոցելիության մասին լուրերը ձայնի արագությամբ հասել են Իսրայել ու հետները վախ տարել: Ընդամենը 400 վայրկյանում այդ հրթիռը կարող է անցնել 2 406 կմ ու պայթել Թել Ավիվի կենտրոնում: Դեռ գոյություն չունի մի ՀՕՊ, որ ի զորու կլինի խոցել «Ֆաթթահը»: