Լրահոս
Սպորտ
11:45
01.02.23
82

«Ինտեր»-ը դուրս եկավ Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ

Img default alt hy

Իտալիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության ¼ եզրափակիչի շրջանակներում «Ինտեր»-ը մրցել է «Ատալանտա»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Միլանի «Ջուզեպե Մեցա» մարզադաշտում կայացած խաղում «Ինտեր»-ին հաջողվեց առավելության հասնել նվազագույն հաշվով:  Միլանյան ակումբի կազմում հաղթական գնդակը խփեց Մատեո Դարմիանը, ով աչքի ընկավ 57-րդ րոպեին:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

«Ինտեր»-ը դուրս եկավ Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ: