Լրահոս
Հասարակական
21:50
26.01.23
93

Ինքը խելացի սպա ա. հրդեհից առաջ ծեծկռտուքի վարկածին կապիտանի հարազատները չեն կարողանում հավատալ

Վաշտի հրամանատարի՝ կապիտան Հակոբյանի հարազատները, չեն կարողանում հավատալ վարկածին, թե սպան կոնֆլիկտ է ունեցել ողբերգության զոհ դարձած զինծառայողների հետ:

Սպայի և ժամկետային զինծառայողների հարաբերությունների լարվածության մասին պնդումներ էին արել զոհերի հարազատները:

Կապիտանի ազգականը «Հայլուրի» թղթակցի հետ հեռախոսազրույցում ցավակցություն է հայտնել զոհված զինվորների ընտանիքներին, ասել, որ իրենք էլ սգի մեջ են: