Լրահոս
Հայաստան
15:33
02.03.22
303

Ինձ համար ամբողջությամբ ընդունելի է խաղաղության դարաշրջան բացելու գաղափարը․ ՀՀ նախագահի թեկնածու

Img default alt hy

«Բոլոր երկրները, որոնց հետ մենք հարևաններ ենք, պետք է բարիդրացիական հարաբերություններ հաստատենք ու Հայաստանի զարգացումն էլ այդ տրամաբանության մեջ ապահովենք, այլ ճանապարհ չունենք։

Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը։ Նրա խոսքով, պետք է կարողանանք խաղաղ ապրել հարևանների հետ:

«Խոսելը, բանակցելն ավելի ճիշտ ճանապարհ է, քան թե որևիցե մեկի հետ վիճելը, կռվելը կամ ուժ ցույց տալը: Ուժը կարող ենք ցույց տալ խելքով, գիտելիքով», - նշեց Խաչատուրյանը:

ՀՀ նախագահի թեկնածուն ընդգծել է նաև, որ իր համար ամբողջությամբ ընդունելի է ՀՀ կառավարության հայտարարած խաղաղության դարաշրջան բացելու գաղափարն ու նախագահը պետք է լծվի այդ գործին: