Լրահոս
Հայաստան
22:17
04.08.21
52

Ինչպե՞ս ենք թշնամուն հանելու մեր երկրից, եթե Փաշինյանի համար կարևորը ապաշրջափակումն է

Հայաստանի շուրջ իրավիճակի լարված լինելու մասին անընդհատ հայտարարություններ անող Նիկոլ Փաշինյանը ինչո՞ւ է երկրի պաշտպանության նախարար նշանակել Արշակ Կարապետյանին, որին հեռացրել են բանակից՝ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո: Կարապետյանն այդ ժամանակ հետախուզության վարչության պետն էր: Փորձագետների համար առնվազն տարօրինակ է այս նշանակումը: Չեն բացառում, որ Փաշինյանին հավատարիմ լինելու համար է Կարապետյանը արժանացել նախարարի պաշտոնին:

Նրան ՊՆ աշխատակազմի ներկայացնելիս Փաշինյանը պնդել է, որ տարածաշրջանի կոմունիկացիաները ապաշրջափակելու օրակարգը ոչ թե Ադրբեջանինն է, այլ Հայաստանինը: Փորձագետները տարակուսած են, թե ինչպես է հնարավոր, որ Արցախի 75 տոկոսը կորցնելուց և ադրբեջանցիներին Սյունիք թողնելուց հետո, պատերազմում պարտված կողմը շահագրգռված լինի թշնամու հետ սահմանները բացելու, նրան իր երկրի տարածքով ճանապարհ տալու: