Լրահոս
Միջազգային
12:09
03.03.22
294

Ինչպե՞ս պաշտպանել ռուսաստանցիներին պատժամիջոցների պայմաններում․ օրինագիծ է ներկայացվել Պետդումա

Img default alt hy

Ռուսաստանում մտադիր են պաշտպանել իրենց քաղաքացիների իրավունքները Մոսկվայի դեմ միջազգային տարաբնույթ պատժամիջոցների պայմաններում։

ՌԴ Պետդումա ներկայացվել է օրենքի նախագիծ, որը նախատեսում է լրացուցիչ վարկային արձակուրդներ մինչև այս տարվա սեպտեմբերի 30-ը և նախատեսում է լրացուցիչ սոցիալական աջակցություն ռուսաստանցիների համար։

Այն պետք է դյուրացնի դեղերի առաքումը և օգնի արտասահմանյան բուհերից հեռացված ուսանողներին։