Լրահոս
Հասարակական
18:05
17.10.25
2 918

«Ինչո՞ւ Տեր Արամը կարգալույծ չի արվում». պարզաբանում է Տեր Եսայի քահանան․ 24news

Img default alt hy

Հոկտեմբերի 16-ին կալանավորվեց ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը։ Ավելի վաղ ձերբակալվել և կալանավորվել էր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ինչին հետևեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանավորումը։ Հիշեցնենք, որ Շիրակի թեմի առաջնորդը դատապարտվել է երկու տարի ազատազրկման։

Կալանավորված է նաև Արագածոտնի թեմի Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ, Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին քահանա Արսենյանը։

Թե ինչ է կատարվում Եկեղեցու և եկեղեցականների շուրջ՝ 24News-ը զրուցել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանի հետ։ Նրա կարծիքով, տեղի ունեցողը հակաեկեղեցական արշավի դրսևորումներից է։

«Մայր Աթոռն արդեն տարբեր առիթներով անդրադարձել է այս ամենին՝ դատապարտելով հետապնդումները, բռնաճնշումները հոգևորականների, եկեղեցականների նկատմամբ։ Այս անթույլատրելի գործելաոճը՝ լռեցնելու եկեղեցականներին և նաև խաթարելու Եկեղեցու բնականոն գործունեությունը, միանշանակ դատապարտելի է և անթույլատրելի»,-նշեց նա։

Հիշեցնենք, որ Արագածոտնի թեմում խուզարկություններն, ապա ձերբակալություներն ու կալանավորումները տեղի ունեցան Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանի՝ Հանրային հեռուստաընկերության եթերում արված հայտարարություններից հետո, թե «իրեն իր վերադասը 2021թվականին ստիպել է մասնակցել հավաքներին»։

Մեր հարցին, թե ինչու մինչև այս պահը հոգևորականը կարգալույծ չի արվել, Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրենն ասաց․ «Հարցը քննության ընթացքի մեջ է, ըստ այդմ՝ համապատասխան որոշում և պարզաբանումներ կլինեն»։

Մանրամասները՝ սկզբնաղբուրում։