Լրահոս
Քաղաքական
19:49
21.02.25
394

Ինչո՞ւ է ՀՀ իշխանությունը «լուռ». Սեյրան Օհանյան

Img default alt hy

Ինչո՞ւ է ՀՀ իշխանությունը «լուռ». որտե՞ղ է նրանց օրինական, բարոյական պահանջը` Արցախի ղեկավարությանն անհապաղ ազատ արձակելու և ՀՀ վերադարձնելու ուղղությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Արցախի նկատմամբ ցեղասպանություն իրականացրած Ադրբեջանի հանցագործ ռազմաքաղաքական ղեկավարությունը «դատում է» ազատ ապրելու ցանկություն ունեցող, օրինական ինքնորոշված և համաժողովրդական քվե ստացած Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։

Ո՞ւր է նայում միջազգային հանրությունը։

Ինչո՞ւ է Հայաստանի Հանրապետության ազգակործան իշխանությունը «լուռ». որտե՞ղ է նրանց օրինական, բարոյական պահանջը` Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը անհապաղ ազատ արձակելու և Հայաստան վերադարձնելու ուղղությամբ։