Լրահոս
Իրավական
20:15
16.10.25
376

Ինչի մեջ է մեղադրվում Կոչուբաևը․ մանրամասներ

Img default alt hy

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Շենգավիթի դատարանից իրավապահները առևանգել են փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին: «News 5TV.am»-ին հայտնի դարձավ, որ նա մեղադրվում է «դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի, ներկայացուցչի, փորձագետի կամ հարկադիր կատարողի կամ նշված անձանց մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի մասին արատավորող կամ նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելու կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքի» հոդվածով:

Նման մեղադրանքի պատճառ է դարձել Կոչուբաևի այսօր արված մի գրառում, որում ասվում է. «Վիժվածքներ․ Հոգին սատանային վաճառած քննիչներ, դատախազներ, դատավորներ, ձեր պատիժը երկնային է լինելու, աղոթում եմ Տիրոջը՝ ձեզ չների և պատիժը քավեք սերունդներով։ Մկրտիչ Սրբազանը ծառայությունը կշարունակի ԿԿԲ պադվալում, բայց դուք ոնց շան տղա կայիք, էտ ձև էլ մնացիք։

Հ.Գ. Ու չհամարձակվեք ասեք՝ տուն ենք պահում, ես էլ էի տուն պահում, երբ 2018 թվականին սատանաների ավազակաորջը եկավ իշխանության, ես էլ սպա էի ու ուսադիրը սրանց վրա շպրտելը եղել է կյանքիս ամենաբարդ որոշումը, բայց տուն պահել կարելիա արդար քրտինքով, ոչ թե ձեր պես աշխատավարձ ծծելով։

Հ.գ.գ. ավագ գործընկերներիցս մեկն ասում է՝ օգտագործված պահպանակը վերջում նետում են աղբամանը, խորհեք սրա շուրջ։
Զորակցությունս Սրբազան հորը»։