Լրահոս
Քաղաքական
15:27
16.10.25
233

Իմ կողմից Հայ Առաքելական եկեղեցու վրա հարձակում չկա․ Նիկոլ Փաշինյան

Img default alt hy

«Նախ սկսենք նրանից, որ իմ կողմից Հայ Առաքելական եկեղեցու վրա հարձակում չկա։ Ես ուզում եմ, որ մենք արձանագրենք հետևյալը՝ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու թղթերում որևէ տեղ գրված չէ, որ կաթողիկոսի պաշտոնում գտնվող անձը և եկեղեցին նույնական են։ Որևէ տեղ գրված չէ, որ եպիսկոպոսն ու եկեղեցին նույնական են»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ Հայ Առաքելական եկեղեցու պատմության մեջ եղել են մի շարք, եթե ոչ բազմաթիվ դեպքեր, երբ կաթողիկոսը պաշտոնանկ է արվել, հրաժարական է տվել ու գնացել։ «Իսկ ի՞նչ է տեղի ունեցել դրանից հետո, դրա արդյունքում եկեղեցին փլուզվե՞լ է, ոչ, չի փլուզվել։ Էլ չեմ ասում, որ Հայաստանում նախկինում դեպքեր եղել են, երբ եպիսկոպոս է քրեական պատասխանատվության ենթարկվել ու տարիներ անցկացրել բանտում»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում