Լրահոս
Հասարակական
10:00
14.01.25
609

Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Img default alt hy

Երևանում` հունվարի 14, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-16-ին հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։

Մարզերում` հունվարի 14-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 15-17-ին, 18-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։

Հունվարի 15-ին Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ, ճանապարհներին` մերկասառույց։

Քամին` հյուսիսարևմտյան 2-4մ/վ, հունվարի 17-18-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն հունվարի 15-16-ին հատկապես գիշերային ժամերին կբարձրանա 5-7 աստիճանով։