Լրահոս
Հասարակական
10:30
04.06.23
113

Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Img default alt hy

Հանրապետության տարածքում`

Հունիսի 5-ին, 8-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 4-ին, 6-7-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 6-7-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Հունիսի 5-ին, 8-ին քաղաքի առանձին հատվածներում երեկոյան ժամերին հնարավոր է, 4-ին, 6-7-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։