Լրահոս
Հասարակական
13:50
14.08.22
1 137

Ի՞նչ է տեղի ունեցել «Սուրմալու» առևտրի կենտրոնում․ ո՞րն է հրդեհի բռնկման պատճառը

Img default alt hy

Քիչ առաջ համացանցում կադրեր հայտնվեցին, որտեղից երևում է, թե ինչպես է «Սուրմալու» առևտրի կենտրոնը հրդեհվում։

Կապ հաստատեցինք այնտեղի տաղավարներից մեկի աշխատակցի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց, որ ամբողջությամբ այրվել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի պահեստները և այս պահին անգամ տաղավարներ են հրդեհվում։ Ինչի հետևանքով էլ պահեստի շենքն ամբողջությամբ փլուզվել է։

Հարցին է, թե որն է եղել բռնկման պատճառը, նշեց, որ նախնական տեղեկություններով բռնկումը սկսել է հենց պայթուցիկների պահեստում, ինչի հետևանքով հրդեհը մարել չի հաջողվում։

Նշենք, որ քիչ առաջ ԱԻՆ-ի նույնպես հաղորդագրություն տարածեց դեպքի առթիվ։

Օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Ըստ նախնական տվյալների՝  տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ։