Լրահոս
Իրավական
21:43
14.08.22
239

ՀՅԴ ԳՄ անդամ Սուրեն Մանուկյանը կալանավորվել է

Img default alt hy

ՀՅԴ ԳՄ անդամ, նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման մեջ մեղցադրվող Սուրեն Մանուկյանը կալանավորվեց: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Մանուկյանի փաստաբան Սերգեյ Ոսկանյանը:

«Չնայած ենթադրյալ կատարված դեպքին առնչությունը հերքող և մասնակցությունը բացառող, պաշտպանական կողմից ներկայացված բազմաթիվ բազմաթիվ փաստերի, դատարանը որոշեց կալանավորել Սուրեն Մանուկյանին։

Կալանավորման որոշման հետ միանշանակ համաձայն չենք, այն համարում ենք անօրինական և անհիմն, հետևաբար այն ստանալուց հետո սահմանված ժամկետում կբողոքարկվի վերաքննիչ քրեական դատարան»,- գրել է նա։

Մանուկյանին մեղադրանք է  առաջադրվել ՔՕ 191 հոդվածի2-րդ մասի 5-րդ կետով, այն է`անձի առևանգումը խմբակային ձևով:

Նշենք, որ Սուրեն Մանուլյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, այն համարում է «հերթական քաղաքական շոուն»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն հայտարարել է,  որ իր հոր առևանգման գործի շրջանակներում ձերբակալվել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը և ևս երկու հոգի։ Ոստիկանությունն էլ  հայտնել էր, որ նախկին պատգամավորի հորը առևանգել են և գումար են պահաջել: