Լրահոս
Աշխարհ
10:45
09.11.22
691

Հսկայական ութոտնուկը գրկել է ուսուցչուհուն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Img default alt hy

Կանադացի ուսուցչուհի Անդրեա Համֆրիսը տեսագրություն է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է հսկայական ութոտնուկը գրկում իրեն սուզվելու ժամանակ։ «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է CTV News-ը։

Համֆրիսը դայվինգով է զբաղվում արդեն  12 տարի, կատարել է 675 սուզում:  Հերթական  սուզման ժամանակ Վանկուվեր կղզու ափին նրան ուղեկցել են մի քանի սուզորդներ,  այդ թվում՝ մի մարդ, ով երբեք ութոտնուկ չէր տեսել:

«Մեր նպատակն էր նրա համար ութոտնուկ գտնել: Նրան հագցրինք մեր հանդերձանքը ու սուզվեցինք։ Երեք րոպե անց ես նկատեցի մի ութոտնուկ, որը նստած էր հատակին և չէր փորձում թաքնվել»,- ասել է Համֆրիսը:

Ութոտանու հետ հանդիպումը տեսագրվել է: Կադրերում երևում է հսկայական ութոտնուկ՝ մեկ մետրից ավելի երկարությամբ շոշափուկներով և բասկետբոլի գնդակից մի փոքր ավելի մեծ մարմինով: Նա մոտենում է Համֆրիսի ընկերուհուն, իսկ հետո ողջունում է կանադուհուն՝ ամբողջովին փաթաթվելով նրավ շոշափուկներով:

«Նա երկարացրեց շոշափուկները, որ դիպչի դեմքիս, իսկ հետո ինչ-որ պահի մոտեցավ ինձ ու գրկեց ինձ»,- ասել է կինը։

Նրա խոսքերով՝ շոշափուկները փաթաթվել են նրա ամբողջ մարմնին և շոշափել նույնիսկ շուրթերը։

Համֆրիսը հուսով է, որ ութոտնուկին հանդիպելու իր պատմությունը ուշադրություն կսևեռի ստորջրյա կյանքի գեղեցկությանը և ստորջրյա աշխարհի բնակիչներին պաշտպանելու անհրաժեշտությանը: Կինը նախատեսում է կրկին այցելել այդ վայրը և հույս ունի կրկին հանդիպել ութոտնուկին: