Լրահոս
Աշխարհ
23:15
18.02.25
331

Հռոմի պապի մոտ երկկողմանի թոքաբորբ են ախտորոշել

Img default alt hy

Թոքերի ինֆեկցիայով հոսպիտալացված Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կլինիկական պատկերը մնում է բարդ, հետազոտությունները ցույց են տվել, որ երկկողմանի թոքաբորբ է սկսվել, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։

«Լաբորատոր հետազոտությունները, կրծքավանդակի ռենտգենը և կլինիկական վիճակը շարունակում են ներկայացնել բարդ պատկեր: Բրոնխեեկտազիայի և ասթմատիկ բրոնխիտի ֆոնին առաջացած պոլիմանրէային վարակը, որն առաջացել է կորտիզոնով հակաբիոտիկ թերապիայի կիրառում, բարդացնում է թերապևտիկ բուժումը»,- ասվում է հաղորդագրությունում։

Ինչպես նշվում է, երեքշաբթի քահանայապետը կրծքավանդակի համակարգչային տոմոգրաֆիա է անցել, որը «ցույց է տվել երկկողմանի թոքաբորբի սկիզբը, որը հետագա դեղորայքային թերապիայի կարիք է ունեցել»:

«Չնայած դրան, Ֆրանցիսկոս պապը լավ տրամադրություն ունի», - նշվում է հաղորդագրության մեջ:

Առավոտյան նա հաղորդություն է ստացել, իսկ օրվա ընթացքում «հանգիստը փոխարինել է աղոթքով եւ տեքստեր կարդալով», հաղորդել Է Վատիկանի մամուլի ծառայությունը:

Երկուշաբթի օրը Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը հայտնել է, որ հիվանդանոցում անցկացված հետազոտությունը հայտնաբերել է շնչուղիների պոլիմիկրոբային վարակ: Ընդ որում, Ֆրանցիսկոսը ջերմություն չունի, ինչը դիտորդները գնահատում են որպես դրական գործոն։

Ուրբաթ օրը, հանդիսությունների ավարտից հետո, 88-ամյա Ֆրանցիսկոս պապը ուղևորվել է Հռոմի Gemelli կլինիկա՝ հետազոտություն անցկացնելու և հիվանդանոցային պայմաններում բրոնխիտի բուժումը շարունակելու համար: Հռոմի պապի մասնակցությամբ միջոցառումները չեղյալ են հայտարարվել մինչև երկուշաբթի:

Ավելի վաղ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Ֆրանցիսկոս պապին հիվանդանոցում նշանակված է լիարժեք հանգիստ, լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել որոշ ցուցանիշների բարելավում: