Լրահոս
Հասարակական
12:00
21.01.23
235

Հրդեհի հետևանքով զոհված զինծառայողներից Նարեկ Ավագյանը սուսերամարտիկ էր

Img default alt hy

Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտից հայտնում են․

«Նարեկ Ավագյանը զոհվել է զինվորական ծառայության ժամանակ, զորամասում բռնկված հրդեհի հետևանքով։

Նարեկը մեր բուհի Մարզչամանկավարժական ֆակուկտետի 1-ին կուրսի ուսանող էր, սուսերամարտիկ։

Ցավակցում ենք Նարեկ Ավագյանի և բոլոր զոհված զինծառայողների ընտանիքներին և հարազատներին»։

Նարեկ Ավագյանը ծնվել էր 2003 թվականի օգոստոսի 1-ին։