Լրահոս
Հասարակական
00:04
22.01.23
281

Հրդեհ է բռնկվել Երևանում շենքի մուտքերից մեկում

Img default alt hy

Shamshyan.com-ի տեղեկություններով, քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Հարավարևմտյան թաղամասի Օհանովի 55 շենքի մուտքերից մեկում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրողը, մինչ օպերատիվորեն կժամանեին ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Բնակիչների հաղորդմամբ՝ բռնկվել ու մոխրակույտի է վերածվել մուտքում տեղադրված հին բազմոցը: