Լրահոս
Հասարակական
12:10
13.08.22
188

Հրազենային վիրավորում ստացած զինծառայող Նվեր Գևորգյանը սկսել է քայլակով քայլել. նա 2 ամիս դեռ կմնա հիվանդանոցում

Img default alt hy

Օգոստոսի 6-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում թշնամու կրակոցից վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Նվեր Գևորգյանի առողջական վիճակը լավ է, նա սկսել է քայլակով քայլել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա հորաքույրը` Անահիտ Գևորգյանը:

«Նվերը արդեն լավ է, սկսել է քայլակով մի քանի քայլ անել, կարևորը որ գնդակը կենսական օրգաններին չի վնասել: Նա երկու ամիս դեռ կմնա հիվանդանոցում հետագայում պարզ կլինի` ոնց կշարունակվի բուժումը և հետագա ծառայությունը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Նվեր Գևորգյանը զորացրվելու էր փետրվար ամսին:

Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ օգոստոսի 6-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նվեր Արմենի Գևորգյանը (ծնվ. 2002թ.):