Լրահոս
Առողջապահական
12:43
27.01.23
164

Հրազդանի դպրոցներից մեկում աշակերտն անհայտ գազ է օգտագործել․ հիվանդանոց է տեղափոխվել 12 երեխա

Հրազդանի թիվ 11 դպրոցում աշակերտներից մեկի կողմից անհայտ գազ օգտագործելու հետևանքով ինքնազգացողության վատացմամբ շտապօգնության մեքենայով Հրազդանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 9-14 տարեկան 12 երեխա:

Երեխաները տեղափոխվել են Հրազդանի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության բաժանմունք։

Տուժածներից 4-ն արդեն տուն է գնացել։ Բժշկական կենտրոնում գտնվողների վիճակը գնահատվում է բավարար։

ՀՀ առողջապահության նախարարությունից հորդորում են հետևել պաշտոնական տեղեկատվությանը: