Լրահոս
Հասարակական
14:31
19.02.25
280

Հրազդան գետում ջրասուզակներն ու փրկարարները քաղաքացու են փնտրում

Img default alt hy

Այսօր՝ փետրվարի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է սատացվել, որ մի քաղաքացի Կիևյան կամրջից իրեն ցած է նետել, հայտնում է Shamshyan.com-ը: 

Փրկարարները, պարեկներն ու ոստիկանները որոնողական աշխատանքի արդյունքում քաղաքացուն չեն հայտնաբերել և պարզվել է, որ հնարավոր է՝ նա ընկել է Հրազդան գետը, ինչի համար արդեն 1 ժամից ավելի է ջրասուզակն ու փրկարարները գետի ամբողջ տարածքում որոնողական աշխատանքներ են կատարում: 

Դեպքի վայրում է գտնվում նաև 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: 

Այս պահին որոնողական աշխատանքները շարունակվում են: 

Դեռևս հայտնի չէ՝ որոնվող քաղաքացին տղամարդ է թե կին: