Լրահոս
Իրավական
12:25
18.10.25
672

Հրապարակված ձայնագրության մեջ հանցակազմ չկա. Երվանդ Վարոսյան

Img default alt hy

Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տեր Նաթան արքեպիսկոպոսի և Վեհափառի նախկին գավազանակիր Աղան Երնջակյանի հետ զրույցում, որը հրապարակվել էր իշխանամերձ կայքերից մեկում, փաստաբան Երվանդ Վարոսյանը հանցակազմ չի տեսնում: Նրա կարծիքով՝ ձայնագրությունը հրապարակվել է հետապնդումների շղթան շարունակելու համար.

«Այնպես չէ, որ այդ ձայնագրությունը չհրապարակվեր, հետապնդումները չէին լինելու: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, չէ՞, որ ինքը եկեղեցու հարցերը լուծելու է, է լուծում է:

Իսկ ինչ-որ մեկի համար գաղտնիք է, որ 7 տարի իր համար քաղաքական և ոչ միայն քաղաքական հարցերը լուծելու համար միակ գործիքակազմը քրեական հետապնդումներն են, ինքը այլ գործիքակազմ չունի, ոչ էլ սովորել է այլ բան կիրառել: Ասել է, անում է: Այնպես չէ, որ թաքուն է անում»,- ասաց Վարոսյանը «News.5tv.am»-ի հետ զրույցում: