Լրահոս
Քաղաքական
10:55
21.01.23
147

Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը խմբակցությունից նկատողություն են ստացել․ «Ժողովուրդ»

Img default alt hy

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի՝ հունվարի 21-ին հրապարակված «Քվեախցիկը՝ հակառակ. ՔՊ-ական պատգամավորներն Ընտրական օրենսգրքում ուշագրավ փոփոխություն են առաջարկում» վերտառությամբ հոդվածից հետո Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը նկատողություն են ստացել:

Հիշեցնենք, որ քպ-ական պատգամավորներն առաջարկել էին փոփոխություն կատարել Ընտրական օրենսգրքում և ամրագրել, որ քվեախցիկը պետք է տեղադրվի այնպես, որ ընտրողը քվեարկության պահին լինի թիկունքով դեպի հանձնաժողովը, այսինքն՝ հանձնաժողովի անդամը կարողանա հետևել ընտրողի շարժը, քայլերը: Հիմնավորման մեջ պատգամավորները նշել էին, թե ներկայումս գործող կարգավորմամբ, երբ քվեարկողը դեմքով է դեպի հանձնաժողովը, խոչընդոտվում է գաղտնիությունը, և ամենասովորական հեռախոսով հնարավորություն կա քվեաթերթիկը լուսանկարելու:

ՔՊ-ականները նախագծում չէին գրել, թե, օրինակ, հանձնաժողովի անդամը կամ վստահված անձը որքան հեռավորություն պետք է պահպանի ընտրողից, որպեսզի չնայի, թե ինչպես է քվեարկում: Եվ, ահա, մեր հրապարակումից հետո պատգամավորներին ասվել է շտկումներ կատարել, ավելի վստահելի դարձնել օրենքը, ու, որպես պատշաճ հեռավորության շեմ, առաջարկվել է 5 մետրը:

Նկատենք՝ այստեղ էլ հարցը չի փակվում. նախ՝ գրիչներով քվեարկությունը շատ դեպքերում չի գործում, և ընտրողները մի քանի քվեաթերթիկից պարզապես ընտրում են իրենց նախընտրելին, դնում ծրարի մեջ, իսկ մյուսները նետում աղբարկղը, այսինքն՝ վերահսկել ցանկացողը 5 մետրից էլ կարող է տեսնել՝ որերորդ ծրարը հանեց ընտրողը: Մյուս կողմից՝ շատ գյուղական վայրերում քվեարկության համար նախատեսված տեղամասերի տարածքն այնքան փոքր է, որ 5 մետր հեռավորությունն անհնար կլինի պահել: Մի խոսքով, քպ-ն նոր կեղծիքների մեխանիզմներ է մշակում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։