Լրահոս
Սպորտ
12:00
01.02.23
93

Հովհաննես Բաչկովը ցանկանում է մասնակցել այս տարվա աշխարհի առաջնությանը. Կարեն Աղամալյան

Img default alt hy

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն և աշխարհի առաջնության բազմակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը ցանկություն ունի մասնակցել 2023 թվականի աշխարհի առաջնությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրողների հետ զրույցում ասաց Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:

«Հովհաննես Բաչկովը ցանկություն ունի մասնակցելու այս տարվա աշխարհի առաջնությանը:  Ուզում է աշխարհի չեմպիոն դառնալ: Նա այժմ մարզվում է անհատական մարզումային ծրագրով: Աշխարհի առաջնությունից հետո կհասկանանք նրա` օլիմպիական քվոտայի համար պայքարելու հնարավորությունը»,-ասաց գլխավոր մարզիչը: