Լրահոս
Սպորտ
10:10
27.01.23
102

Հուսով եմ՝ թիմի մի մասնիկը կկազմեմ․ Ռաֆայել Կարիոկան՝ Ուրարտուի մասին

Img default alt hy

«Ուրարտուի» բրազիլացի նորեկ Ռաֆայել Կարիոկան խոսել է թիմից ստացած տպավորությունների մասին։

«Ինձ այստեղ դուր է գալիս, թիմակիցներս շատ լավ ընդունեցին, շատ լավ եմ զգում ու շատ ուրախ եմ, որ «Ուրարտուում» եմ։

Հուսով եմ, որ թիմի մի մասնիկը կկազմեմ այս պատասխանատու ճանապարհին, և այս տարի մենք միասին կհասնենք ոչ միայն մեր ընդհանուր, այլև անձնական նպատակներին»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում ակումբի մամուլի ծառայությունը։