Լրահոս
Սպորտ
09:30
07.06.23
130

Հուսով եմ՝ Մեսսին կտեղափոխվի Բարսելոնա․ Լևանդովսկի

Img default alt hy

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին չի թաքցնում, որ ակնկալում է, որ հարձակվող Լիոնել Մեսսին կվերադառնա կատալոնական ակումբ, որտեղ նա անցկացրել է իր կարիերայի մեծ մասը։

Արգենտինացին մրցաշրջանի ավարտից հետո կլքի ՊՍԺ-ն։

«Մենք պետք է սպասենք և տեսնենք, թե արդյոք Մեսսին կտեղափոխվի «Բարսա», հուսով եմ, որ նա կտեղափոխվի: Միգուցե մի քանի օրից մենք ավելին կիմանանք:

Գիտեմ, որ հեշտ կլինի խաղալ Մեսսիի հետ, քանի որ Լեոն կարող է խաղալ քեզ հետ խաղի ցանկացած դրվագում»,- ArmSport.am-ի փոխանցմամբ՝ Լևանդովսկու խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։