Լրահոս
Քաղաքական
17:45
18.04.23
101

«Հողեր հանձնողները մեղադրում են հողեր ազատագրածներին». Խաչատուրովի հանրային պաշտպանությունը

«Փաստացի պատերազմական վիճակում գտնվող Հայաստանում գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին կալանքի տակ պահելը իրականությունը ճիշտ չընկալելու հետևանք է»,- վստահ է ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը։ Երևանում այսօր քննարկում են անցկացրել Խաչատուրովի իրավունքների հանրային պաշտպանության նախաձեռնության անդամները: Նրանք պնդել են, որ բանակում մեծ հեղինակություն ունեցող գեներալին ակնհայտ ապօրինի գործով են պահում անազատության մեջ: