Լրահոս
Քաղաքական
22:48
21.02.25
243

Հիստերիա՝ քաղաքում, ռոմանտիզմ՝ ՔՊ-ում. սառցակալած Երևանում փնտրվում է Տիգրան Ավինյանը

Որտե՞ղ էր Ավինյանը փետրվարի 20-ի այն ժամերին, երբ մայրաքաղաքը սառցակալծ էր, մեքենաները կանգնած էին խցանումներում ու վթարների քարավաններ էին: Քաղաքապետը մասնակցում էր ՔՊ նախաձեռնող խմբի նիստին: Դա  հասկանում ենք այն ռիլի ժամից, որը վարչապետն է հրապարակել: 

Կադրերում Երևանի քաղաքապետը Փաշինյանի կողքին նստած խոսք ու զրույցի մեջ է: Իշխանականները չեն պարզաբանել, թե ի՞նչ են քննարկել նախաձեռնող խմբով քաղաքի պարալիզացման ժամերին, կամ ինչու որևէ նախաձեռնություն չեն ունեցել մայրաքաղաքը կոլապսից ազատելու համար, չնայած դեռ մի քանի օր առաջ արդեն հայտնի էր տեղումների մասին: 

Երեկ երեկոյան քաղաքական մեծամասնությունն այնքան ուշացած էր արձագանքում իրադարձություններին, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կեսգիշերին մոտ 23:19-ին է տեղեկացրել դպրոցներում դասերի հետաձգման մասին՝ ֆեյբուքյան գրառում անելով: Բայց ռեկորդակիրը Հայաստանի մայր բուհի ռեկտորն է: Հովհաննես Հովհաննիսյանը միայն առավոտյան 9-ին է տեղյակ պահել՝ ԵՊՀ-ում լսարաններում դաս չեն անելու, անցնում են հեռավար ձևաչափին։