Լրահոս
Քաղաքական
23:00
21.04.25
208

Հիմա կտենան՝ մորքուրը, քեռին ու հոպարը ինչ ունեն. հարկերի հայտարարագրման տակ իշխանական ի՞նչ կտեր են

 

Այսօր առաջին ընթերցմամբ ընդունվեց եկամուտների պարտադիր հայտարարագրման ժամկետը երկարաձգելու մասին օրինագիծը: Նախկինում սահմանված մայիսի 1-ի փոխարեն հայտարարագրման վերջնաժամկետ է սահմանվել նոյեմբերի 1-ը: ՔՊ-ականներն են միայն կողմ քվեարկել եկամուտների հայտարարագրման ժամկետը երկարաձգելու մասին կառավարության առաջարկին: Օրինագիծը օրենք կդառնա՝ երկրորդ ընթերցմամբ հաստատվելուց հետո: Ընդդիմադիր խմբակցությունները ձեռնպահ են քվեարկել նախագծին: