Լրահոս
Հայաստան
11:49
03.03.22
337

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ-ն հերքում է

Img default alt hy

ՀՀ պաշտպանության նախարարությունը նոր հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է․

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե մարտի 2-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ՝ չի համապատասխանում իրականությանը։

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո»։