Լրահոս
Հայաստան
18:38
02.03.22
327

ՀՀ վարչապետի աթոռին գտնվում է անձ, որն անկայուն հոգեվիճակ ունի․ Ագնեսա Խամոյան

Img default alt hy

«Ցավով եմ արձանագրում, հերթական անգամ տեսանք,  ինչպես բազմիցս արձանագրել ենք,  ՀՀ վարչապետի աթոռին գտնվում է  անձ, որն անկայուն հոգեվիճակ ունի։ Չեմ ուզում այլ որակումներ տալ, բազմիցս այդ  որակումները տալիս ենք և ամեն անգամ համոզվում ենք մեր որակումների ճշմարտացիության մեջ։ Արցախի հանձնման մասին  հարցից հետո Նիկոլ Փաշինյանը սկսեց մատ թափ տալ ընդդիմության վրա, հայտարարել, որ ինքը հողեր չի հանձնել, և նման այլ արտայատություններ՝  պպտտեցնելով  իր սկավառակը․ մեղմ ասած՝  հունից դուրս եկավ»։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ ներկայացնելով Կառավարության հետ հարցու պատասխանի ժամանակ տեղի ունեցած միջադեպը։

«Աշխարհում նոր աշխարհակարգ է ձևավորվում, և այս պայմաններում շռայլություն է անհավասարակշիռ ղեկավար ունենալը»,-ընդգծել է պատգամավորը։