Լրահոս
Հայաստան
14:02
05.03.21
62

ՀՀ քաղաքացին պետք է հասկանա, որ իշխանությունն իր ձեռքբերում է. Իշխան Սաղաթելյան

Հայաստանի Հանրապետության հաջորդ իշխանությանն ընտրելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Այս պահին քաղաքացու խնդիրն ինչ-որ մեկին իշխանության բերելը չէ, այս փուլում մեր խնդիրը հայրենիքը փրկելն է։ Այս մասին երիտասարդների հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: Նրա խոսքով հիմա գերխնդիրը հայրենիքը փրկելն է, հարթակում կանգնած մարդիկ հաջորդ իշխանություն չեն դառնալու, այլ այն ուժերը, ում կորոշի քաղաքացին: