Լրահոս
Հասարակական
22:00
14.08.22
485

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպանի գրառումը՝ «Սուրմալու»-ում պայթյունի վերաբերյալ

Img default alt hy

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտն պաշտոնական ֆեյսբուքի իր էջում արձագանքել է օգոստոսի 14-ին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած խոշոր պայթյունին, որի հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է երկու մարդ, հաղորդվում է 61 տուժածի մասին:

«Կցանկանայի ավելի թեթև թեմաներով խոսել Հայաստանի, նրա գեղեցկությունների, նրա ուրախությունների ու հյուրասիրության մասին, բայց այսօր մի տխուր լուր ունեմ սարսափելի պայթյունից սգի մեջ հայտնված Երևանի մասին։ Ցավակցություններս եմ հղում հայաստանցի ընկերներիս», - գրել է դիվանագետը: