Լրահոս
Քաղաքական
14:47
28.10.21
48

ՀՀ անվտանգությունը սպառնալիքի տակ դրած անձնավորության հետ չի կարող լինել քննարկում. Հայաստան դաշինք. տեսանյութ

«Հայաստան» դաշինքը հայտարարել է, որ «ՀՀ ինքնիշխանությունն ու անվտանգությունը սպառնալիքի տակ դրած, Արցախի զգալի մասը դավադիր պատերազմում թշնամուն հանձնած, թշնամիներին՝ կառուցողական, իսկ սեփական հայրենակիցներին՝ շինծու գործերով կալանավորումների հրահանգներ տված, սևերի ու սպիտակների բաժանած անձնավորության հետ չի կարող լինել որեւէ փակ քննարկում՝ որեւէ ֆորմատով»: