Լրահոս
Հայաստան
16:01
04.03.21
63

ՀՀ ԱԱԾ պարզաբանումը Որոտանին մերձ հատվածում ադրբեջանական կողմի դիրքերի ամրապնդման աշխատանքների մասին

Img default alt hy

Չնայած այն պայմանավորվածությանը, որով Գորիս-Որոտան-Շուռնուխ ճանապարհը հսկվելու է սահմանապահների կողմից, Ադրբեջանը սկսել է դիրքերի ամրապնդում, խրամատավորում: Նկատենք, որ թշնամու կողմից այդ աշխատանքներն այս պահին իրականացվում են Որոտան համայնքին մերձ հատվածում: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատել էր հենց համայնքի ղեկավար Սուրեն Օհանջանյանը, տեղեկացրել էր 168.am-ը:

 «Ըստ պայմանավորվածության՝ սահմանապահներն իրավունք չունեն խրամատ քանդեն, իսկ եթե խրամատ է քանդվում, ստացվում է՝ կամ ինքնապաշտպանություն է անում, կամ էլ ուզում է հարձակվի»,- ասել էր նա՝ մանրամասների համար հորդորելով դիմել պետության ղեկավարությանը, Պաշտպանության նախարարությանը, Ազգային անվտանգության ծառայությանը:

 Պաշտպանության նախարարությունից 168.am-ին ուղղորդել է դիմել Ազգային անվտանգության ծառայություն: Իսկ ԱԱԾ-ից քիչ առաջ ստացանք հետևյալ պատասխանը. «Ադրբեջանական կողմն իրենց վերակարգերի տեղակայման վայրերում իրականացնում է անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքներ: Հավելենք, որ նշված ուղղություններում ՀՀ Ազգային Անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերի կողմից իրավիճակը վերահսկվում է, և անհանգստանալու առիթներ չկան»:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանը հայտնել էր. «Այս ապիկար և թլպատված իշխանությունը և սատանային վաճառված իշխանիկներն ասում էին, որ Գորիս-Որոտան-Շուռնուխ ճանապարհը մեր և թշնամու կողմից սահմանապահներն են հսկելու, կարիք չկա խրամատավորվելու։  Բայց արի ու տես, որ թուրքի լամուկները այսօրվանից սկսել են խրամատներ փորել. դա նշանակում է, որ թշնամին իրականացնում է դիրքերի ամրապնդում և GPS-ով գծված սահմանների հստակեցում, դա նշանակում է, որ թշնամին ճանապարհները հատում է ու պատրաստվում պատերազմի»