Լրահոս
Իրավական
20:07
25.10.21
50

«Հերթով պայթող փուչիկներ». ՀՔԾ-ն առաջարկել է կարճել գործը, Օհանյանը պահանջում է արդարացում. տեսանյութ

Նախկինների դեմ պայքարը Փաշինյանի իրավապահները տապալում են: Արդարադատությունը փակուղում է հայտնվել: Ընդդիմադիրների նկատմամբ հարուցած քրեական գործերը իրավապահները ապացուցել չեն կարողանում ու դատարանին առաջարկում են կարճել դրանք:

Նման առաջարկ դատարանը ստացել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործով: Դրա հիմքն այն էր, թե իբր Օհանյանը՝ ՊՆ-ին պատկանող «Ձորահէկ»-ի վաճառքի ժամանակ պաշտոնեական դիրքի չարաշահում է թույլ տվել: