Լրահոս
Իրավական
23:30
23.12.22
111

Հազարավոր դոլարներ և 12 կիլոգրամ ոսկի. Երևանում «թափված» գանձը

Այսօր Քննչական կոմիտեն «Հայլուրին» հայտնել է, որ հայտնաբերվել և 60-ամյա կնոջն է վերադարձվել նրա կողմից սխալմամբ աղբամանը նետված 70 հազար դոլարը: Գումարը հայտնաբերելու շնորհիվ՝ կոմիտեում վարույթ չի նախաձեռնվել:

Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել նաև մեկ այլ աղմկահարույց պատմությունից՝ ինչպես են Երևանի երկու բնակիչներ առանձին-առանձին՝ 6 կիլոգրամ 860 գրամ և 5 կիլոգրամ 652 գրամ քաշով ոսկյա ձուլակտորներ հանձնել քննիչներին: