Լրահոս
Հայաստան
18:14
10.08.21
73

Հայտնի են ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուների անունները

Img default alt hy

Ազգային ժողովում շարունակվում են մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն Էդուարդ Աղաջանյանն է, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն Գևորգ Պապոյանն է, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն Վահե Ղալումյանն է:

 ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն Սիսակ Գաբրիելյանն է, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն Արման Եղոյանն է, աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն Հերիքնազ Տիգրանյանն է, առողջապահության հարցերի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն էլ Նարեկ Զեյնալյանը։

Ընդդիմադիր խմբակցությունները տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու են առաջադրել Արմեն Գևորգյան։ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն Թագուհի Թովմասյանն է։

Նախորդ երկու օրերին քննարկվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության ու ԱԺ տնտեսական  հարցերի մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուների հարցը: