Լրահոս
Սպորտ
11:08
23.12.22
64

Հայտնի է, թե որտեղ Մեսսին կդիմավորի Սուրբ ծնունդը

Img default alt hy

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին Սուրբ Ծնունդը կնշի ընտանիքի և ընկերների, այդ թվում՝ ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի հետ։

Արգենտինական լրատվամիջոցները հայտնել են, որ Սուարեսը ընտանիքի հետ Մոնտեվիդեոյից մասնավոր չվերթով ժամանել է Ռոսարիո՝ Մեսսիի հայրենի քաղաք։

Աղբյուրների համաձայն, ավելի ուշ խաղացողներին պետք է միանան համաշխարհային ֆուտբոլի շատ այլ աստղեր, մասնավորապես՝ Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Անդրես Ինյեստան և Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն։

Մեսսին իր հայրենի քաղաք Ռոսարիո է ժամանել Բուենոս Այրեսում աշխարհի չեմպիոնությունը տոնելուց հետո։

Աղբյուր  ArmSport.am