Լրահոս
Արտաքին քաղաքականություն
20:20
01.06.23
78

Հայտնի է եռակողմ ձևաչափով հաջորդ հանդիպման օրը

Img default alt hy

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի մասնակցությամբ հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում՝ հուլիսի 21-ին։

Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը՝ այսօր Մոլդովայում տեղի ունեցած հնգակողմ՝ Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն-Շոլց հանդիպումից հետո, փոխանցում է Trend գործակալությունը։