Լրահոս
Քաղաքական
16:15
14.09.24
322

Պետությունը պետք է ստուգի՝ կենացով տուրքը տրվե՞լ է հայրենիքին, թե՞ խնջույքը ավարտվել է, կենացը՝ մոռացվել. Փաշինյան

Img default alt hy

Հայրենիքի Հարկային օրենսգիրք չի լինում, լինում է պետության Հարկային օրենսգիրք, և հայրենիքին մատուցվելիք տուրքը երբեմն հաշվեգրվում է կենացով: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երեկ երբ հայրենիք և պետություն հասկացությունների առանձնահատկություններն էինք քննարկում, հետևյալ մի միտքը հոլովվեց. Հայրենիքի Հարկային օրենսգիրք չի լինում, լինում է պետության Հարկային օրենսգիրք, և հայրենիքին մատուցվելիք տուրքը երբեմն հաշվեգրվում է կենացով:

Պետությունը հենց դրա համար է, որ ստուգի՝ արդյո՞ք կենացով ստանձնված տուրքը տրվել է հայրենիքին, թե՞ խնջույքն ավարտվել է, կենացը՝ մոռացվել ...»,- գրել է վարչապետը: