Լրահոս
Քաղաքական
20:30
31.10.21
53

«Հայլուր-կիրակի». Սպանություններ ընտանիքում, արտագաղթ և քաղաքական բանավեճ՝ «դավաճանության» շուրջ

-Արյունոտ հասցեներ՝ Հայաստանով մեկ: Ընտանիքներում սպանությունների աննախադեպ աճի գիտական հիմնավորում:

-«Շուտ արա, թռավ ինքնաթիռը». աղքատ հպարտների արտագաղթը՝ «ռեկորդների» երկրից: Երևանի օդանավակայանի ժամանման եւ մեկնման սրահների տեսանելի տարբերությունը: -Անտեսանելի պատ՝ Երևան-Ստեփանակերտ ճանապարհին: Ինչո՞ւ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն Արցախ չեն այցելում, բացառիկ նամակագրություն՝ նախագահի աշխատակազմի հետ:

-«Դավաճան» ասել չի կարելի, Արցախի անունը տալ՝ նույնպես: Իշխանության՝ «փաշինյանական ֆոբիաները»:

-Ծանոթություն կարկառուն ՔՊ-ականների հետ, կամ «սոխ կերեք, լացեք», իշխանությունն ընդդեմ որկրամոլության, Մգեր Արմենիան՝ հանուն իշխանության. սովորական հայկական սկանդալներ:

-«Ով ունի ուտում ա, ով չունի թամաշա ա անում». Ահնիձորի աղջիկը, միակ տնտեսագետը և պոետը: