Լրահոս
Հայաստան
19:45
02.03.22
178

Հայկական բանակը բարեփոխումների կարիք ունի, բայց դրանք ուշանում են․ Սուրեն Պապիկյան

Img default alt hy

Հայկական բանակը բարեփոխումների կարիք ունի, ավելին, դրանք ուշանում են։

Այս մասին մարտի 2-ին ԱԺ նիստում կառավարական ժամի ընթացքում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։  

Նախարարի խոսքով՝ իրենք հապաղելու իրավունք չունեն։  

«Մեր բոլոր գործողությունները բխում են այս հրամայականից։ Մենք մտել ենք բարեփոխումների կարեւոր փուլ։ Վաղուց ժամանակն է բանակի ղեկավարումը վստահել մեր բազմաթիվ տաղանդավոր, երիտասարդ ու պատերազմ անցած սպաներին։ Չեմ ուզում այս ամենը կապել անհատների հետ։ Բայց, միեւնույն ժամանակ, չեմ կարող չասել, որ շատ բան կախված է անհատներից»,- ընդգծել է Պապիկյանը։