Լրահոս
Քաղաքական
21:25
26.01.23
105

Հայաստանում շարունակվում է նախկինում չտեսնված թալանը․ Հրանտ Բագրատյան. News.am

Img default alt hy

Հայաստանում շարունակվում է նախկինում չտեսնված թալանը։ Բացի այդ, ամեն տարի պաշտոնյաներին 150 միլիոն դոլարի պարգևավճարներ են բաժանում, չգիտես ինչ ծառայությունների համար։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

Նա նկատեց, որ իշխանությունները միայն իրենց պետքական մարդկանց՝ իրավապահների և մտերիմների աշխատավարձերն են բարձրացնում։

«Իշխանություններն իրենց համար թանկարժեք անշարժ գույք են գնում։ Բանկերի սեփականատերերը հարստացել են, իսկ հարուստների ու աղքատների միջև անդունդը Փաշինյանի օրոք կրկնապատկվել է»,- ընդգծեց Բագրատյանը։

Նր խոսքով՝ 8-9 տոկոս տնտեսական աճի փոխարեն իշխանությունները գրում են 13-14 տոկոս։

«Աճի հիմնական գեներատորները ռուսներն էին, որոնց թիվն, ի դեպ, դեկտեմբերից սկսել է նվազել։ Սա հանգեցրել է անշարժ գույքի գների իջեցման: Բնակչության եկամուտներն ավելի դանդաղ են աճում, քան գները։ Թոշակառուները, չնայած թոշակների բարձրացմանը, գնաճի պատճառով 6 տոկոսով ավելի վատ են ապրում.

Պետական պարտքը վտանգավոր չէ, եթե ՀՆԱ-ն աճում է, բայց ՀՆԱ-ն չի աճում։ Ներկայիս իշխանությունների օրոք ՀՆԱ-ի աճի հիմնական գեներատորը խաղային բիզնեսն էր, սակայն դա եկամուտ չի ապահովում, այլ միայն վերաբաշխում է։ Զբաղվածության աճը կազմել է ընդամենը 1 տոկոս։ Աշխատանք կա, աշխատող չկա»,- ընդգծեց նախկին վարչապետը։