Լրահոս
Հասարակական
15:20
09.08.22
169

Հայաստանում ջերմաստիճանը կբարձրանա

Այսօրվանից մեր երկրում օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով: Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության՝ այսօր և վաղը գիշերը որոշ շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ:

Օգոստոսի 11-13-ը տեղումներ չեն լինի: ԱԻՆ-ը զգուշացնում է, որ Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում և Արարատյան դաշտում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը պահպանվում է: