Լրահոս
Հասարակական
15:20
19.07.22
116

Հայաստանում ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանը շարունակում է գտնվել Արաբական թերակղզուց եկած արևադարձային տաք հոսանքների ազդեցության գոտում:

Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց Ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում այսօր ու վաղը ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա 39-ից 41 աստիճան։

Հանրապետությունում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը պահպանվում է: Ջերմաստիճանը կնվազի միայն շաբաթվա վերջին 4-5 աստիճանով: